|
Հարգելի այցելու « Hanguyc
Search »
հայկական
առաջին մասնագիտացված , սեփական տվյալների բազայով և աշխատանքի յուրատեսակ սկզբունքներով հայկական որոնման համակարգը ներկայացնում է ` « Հանգույց
Միավորներ »
կամ
« Hanguyc Points » ինտերնետային
գովազդային վահանակների
ցանց , որը ստեղծված
է առավելապես
հայկական կայքերի
համար , դրա
հետ մեկ տեղ մեծ
ծավալով աշխատելու
է արտերկրյա կայքերի
հետ և դառնալու
է ինտերնետային
գովազդի ամենամատչելի
ու ազդեցիկ գովազդային
համակարգերից
մեկը :
Դուք այլևս կազմակերպչական
և գումարային խնդիրներ
չեք ունենա Ձեր կայքը
գովազդելու և
«
Hanguyc Search » որոնման
համակարգում
ընդգրկելու համար
, ուղղակի միանում
եք « HP » համակարգին
և ղեկավարում
եք Ձեր միավորները
:
« HP » ԳՎՑ-ն ( գովազդային
վահանակների
ցանց ) իր մեջ ընդգրկում
է «
Hanguyc Search » որոնման
համակարգի գովազդային
տարածքները , կայքերի
տվյալների բազան
և «
HP » վահանակների
ցանցը` տեղադրված
բոլոր երկրների
կայքերում : Վերը
նշված տարածքներում
Ձեր կայքի գովազդը
հայտնվելու համար
Ձեզ անհրաժեշտ
է միանալ « HP » ԳՎՑ-ին և ունենալ
« Հանգույց
» միավորներ
: Ինչպես
միանալ « HP » ԳՎՑ-ին ` 1. Սեղմում
եք www.HSearch.am կայքի ներքևում
գտնվող [ Միանալ « HP » ԳՎՑ-ին ] հղումը , գրանցվում
եք` մուտքագրելով
համապատասխան
տվյալները և ձեռք
եք բերում Ձեր
«
HP » անհատական
ղեկավարման վահանակը
: 2. Հաստատում
եք գրանցումը
Ձեր E_mail-ին ուղարկված
նամակի միջոցով
: 3. Մուտք
եք գործում « HP » անհատական
ղեկավարման վահանակ
և գրանցում եք Ձեր կայքերը
: 4. Ստանում
եք Ձեր իսկ նախընտրած
« HP
»
գովազդային
վահանակները
5. Տեղադրում
եք կայքում` ստորև
բերված կանոններին
համաձայն ` - տրվող
HTML կոդը պետք է տեղադրվի
անփոփոխ , -
էջը , որտեղ տեղադրված
է «
HP »
վահանակը
, չպետք է լինի ինքնաթարմացվող(refresh)
և հավելյալ (pop-up) փոքր
պատուհաններում
բացվող : - « HP » վահանակի դիրքը
էջում գնահատվում
է հատուկ BLS ( Banner location status) վահանակի
դիրքի հեղինակության
գործակցով ,որը
էապես ազդում
է այդ վահանակի
միջոցով կայքի
ստացած միավորների
քանակի վրա ( HP եկամուտ
= HPընդհանուր x BLS ) : BLS գործակցի
արժեքները ըստ
էջում տեղադրված
վահանակի դիրքի` -
էջի
վերին մասում
[ BLS =
1 ] , -
էջի
կողքերում , հորիզոնական
միջնագծից վերև
[ BLS =
1 ] , -
էջի
կողքերում , հորիզոնական
միջնագծից ներքև
[ BLS =
0.75 ] , -
էջի
միջին մասում
[ BLS =
1 ] , -
էջի
ներքևի մասում
այլ , գովազդային
կամ հաշվիչ վահանակներից
վերև [ BLS = 0.5 ] , -
էջի
ներքևի մասում
այլ , գովազդային
կամ հաշվիչ վահանակներից
ներքև [ BLS = 0.25 ] :
« HP » անհատական
ղեկավարման վահանակի
կառուցվածքը
և օգտվելու
կարգը [ Գլխավոր էջ
]
Համակարգ
մուտք գործելուց
հետո Ձեր առջև
կբացվի ղեկավարման
վահանակի գլխավոր
էջը , այստեղ Դուք
կտեսնեք և կկարողանաք
փոխել Ձեր գրանցման
տվյալները և կարդալ
ադմինիստրացիայի
կողմից ստացված
ինֆորմացիան
:
[ Ավելացնել
կայք ] Այս էջում
գրանցում եք Ձեր
կայքերը` մուտքագրելով
համապատասխան
տվյալներ , կայքը
գրանցելուց հետո
24 ժամվա ընթացքում
այն կընդգրկվի « Hanguyc Search
»
որոնման համակարգում
և հասանելի կլինի
բոլոր փնտրողներին
: Այս էջի միջոցով
կկարողանաք նաև
փոփոխել կայքի
գրանցման տվյալները
, ինչպես նաև հեռացնել
այն :
[ Գովազդային
վահանակներ ] Այստեղ
Դուք կարող եք
ծանոթանալ « HP » վահանակների
և հորիզոնական
և ուղղահայաց
տեսակներին : Վահանակների
հետ նշված են դրանց
բնութագրերը
`
- վերևի
մասում
1. վահանակի
անվանումը , չափսերը
և տեսակը ( հոր. /
ուղղ. )
Օրինակ` Գովազդային
վահանակ
[ H4 ] - | հորիզոնական
| 736 / 90 |
- ներքևի
մասում 1. վահանակի
1 ցուցադրումից
ստացված « HP » եկամուտը
( միավորներով
) Օրինակ`
1
ցուցադրումը
= ( 4 * BLS ) HP | ՀՄ 2. վահանակից
1 այցելությունից
ստացված եկամուտը
, երբ այդ պահին
գովազդը ցուցադրվել
է տեքստային տեսքով Օրինակ` 1 այցելությունը
(Click) տեքստային
գովազդի
հղումով
= 10
HP | ՀՄ 3. վահանակից 1 այցոլությունից
ստացված եկամուտը
երբ այդ պահին
գովազդը ցուցադրվել
է պատկերային
տեսքով Օրինակ` 1 այցելությունը
(Click) պատկերային
գովազդի
հղումով
= 40
HP | ՀՄ Նույն բովանդակությամբ
դուք կարող եք
դիտել ուղղահայաց
վահանակների
էջում` սեղմելով
էջի վերևի մասում
գտնվող [ Ուղղահայաց
վահանակներ ] հղումը :
[ Վահանակի
ստացում ] Այս
էջում գտնվում
է Ձեր ստացած «
HP » վահանակների
ցուցակը` իրենց
տվյալներով , և
վահանակի HTML կոդով
, որը հասանելի
կլինի ցուցակում
յուրաքանչյուր
վահանակի համար
[ Տվյալները ] հղումը
սեղմելիս :
Իսկ
գովազդային վահանակ
ձեռք բերելու
համար անհրաժեշտ
է սեղմել էջի վերևի աջ
մասում գտնվող
[ Ձեռք բերել
վահանակ ] հղումը
, որը կբացի վահանակների
ցանկը իրենց անուններով
, չափսերով և դիտելու
հնարավորությամբ :
Դուք
ընտրելու եք վահանակը
, կայքը , որտեղ այն
տեղադրվելու
է , այդ վահանակում
ցուցադրվող գովազդի
լեզուն և սեղմելու
եք [ Ստանալ
վահանակ ] կոճակը
, որից հետո Ձեզ
կտրվի այդ վահանակի
HTML կոդը : Այն , վերը
նշված կանոններին
համաձայն , տեղադրում
եք վահանակը ստանալու
ընթացքում Ձեր
նշած կայքի էջերում
: [ Գովազդման
ղեկավարում ] Այս
էջը հանդիսանում
է Ձեր կայքերի
գովազդի տեղադրման
, գովազդման բոլոր
պայմանների կարգավորման
և ղեկավարման
հիմանական վայրը
: Առաջին գործողությունը
, որը Դուք անելու
եք էջ մտնելիս
, դա Ձեր կայքի գովազդի
տեղադրումն է
սեղմելով էջի
վերևի աջ մասում
գտնվող [ Տեղադրել գովազդ ] հղումը
: Գովազդի
տեղադրման քայլերը` 1.
[ Տեղադրել
գովազդ ] հղումը սեղմելուց
հետո Ձեր առջև
կբացվի ստորև
բերված պատուհանը
, գովազդվող կայքի
և գովազդման ռեժիմի
ընտրման հնարավորությունով
:
Գովազդման
ռեժիմը իրենից
ներկայացնում
է տվյալ կայքի
գովազդման կարգը`
կախված գովազդման
ժամից , ամսվա ընթացքում
օրերից , կայքերի
խմբերից , որտեղ
այն ցուցադրվում
է և Ձեր ունեցած
HP – ի ծախսի օրինաչափությունից
: Այս ամենը ավելի
մանրամասն գրված
է ռեժիմների ցուցակում
, որի ձախ մասում
գտնվում է ռեժիմի
անունը `
միջին
մասում ռեժիմի
բնութագիրը և
այդ ռեժիմով գովազդի
1 ցուցադրման արժեքը և վերջապես
աջ մասում ընտրելու
համար նախատեսված
կոճակը `
Կայքը
և գովազդման ռեժիմը
ընտրելուց հետո
սեղմում եք [ Շարունակել
… ] կոճակը
ու անցնում եք
հաջորդ քայլին
: 2.
Երկրորդ քայլում
, կախված Ձեր ընտրած
գովազդման ռեժիմի
տրված հնարավորություններից
ընտրում կամ մուտքագրում
եք համապատասխան
տվյալները : Այն
հնարավորությունները
, որոնք չեն տրվում
տվյալ ռեժիմում
Դուք կտեսնեք
կանաչ գույնով
լրացված վիճակում
, կամ ստորև բերված
տեսքով ` -
վերևի մասում
տրվում է գովազդվող
կայքը և գովազդվող
ռեժիմի անունը
`
-
կախված ռեժիմից`
կարող է պահանջվել
գովազդման օրերը
ընթացիկ ամսվա
համար , որի ներքևի
մասում կարող
եք նշել գալիք
ամիսների համար
այդ նույն օրերի
կրկնման պայմանը
`
-
կախված ռեժիմից`
կարող է պահանջվել
գովազդման ժամերը
`
-
կախված ռեժիմից`
կարող է պահանջվել
կայքերի այն խմբերը
, որտեղ գովազդվելու
է Ձեր կայքը `
-
կախված ռեժիմից`
կարող է պահանջվել
HP այն առավելագուն
քանակը , որը ծախսվելու
է օրվա ընթացքում
`
-
վերջում սեղմեք
[ Հաստատել ] կոճակը
և անցեք երրորդ
քայլին : 3.
Երրորդ քայլում
Ձեզ կներկայացվի
առաջին և երկրորդ
քայլերի բոլոր
տվյալները . ծոնոթանալով
դրանց` սեղմեք
[ Ավարտել ] կոճակը
և ավարտեք Ձեր
կայքի գովազդի
տեղադրումը : Տեղեկացնենք
, որ տեղադրված
գովազդը կակտիվացվի ադմինիստրացիայի կողմից ամենաուշը 24 ժամվա ընթացքում : Գովազդի
տեղադրումը ավարտելուց
հետո Դուք կտեսնեք
տեղադրված գովազդների
աղյուսակում
Ձեր տեղադրած
գովազդի տվյալները
և ղեկավարման
համար նախատեսված
կոճակներ ստորև
բերված նկարի
տեսքով `
Հեշտ
ըմբռնելու համար
սկսենք կոճակների
պարզաբանումը
վերջից` - վերջին կոճակը
տեղեկացնում
է` ակտիվացված
է տվյալ
գովազդի ցուցադրումը
ադմինիստրացիայի
կողմից , թե ոչ
` Ակտիվացրած
է - Դեռ ակտիվացրաց
չէ - - նախավերջին
կոճակը տեղեկացնում
է` Ձեր կողմից
միացված , թե անջատված
է տվյալ գովազդի
ցուցադրումը` Միացված
է - Անջատված
է - - Հաջորդ
կոճակը դա գովազդի
ջնջելու կոճակն
է - Հաջորդ
կոճակը տվյալ
գովազդի ռեժիմի
փոփոխման կոճակն
է - Հաջորդ
կոճակը տվյալ
գովազդի ռեժիմի
տվյալների փոփոխման
կոճակն է - Հաջորդ
կոճակը տվյալ
գովազդի ցուցադրման
տեսքի ղեկավարման
կոճակն է ( GIF , JPEG , PNG , WBMP և SWF ֆորմատներով ) , և
ընտրել ցուցադրման
տեսքը `
Գովազդման
տեսքը ընտրելուց
հետո կարող եք
տեղադրել Ձեր
պատկերային գովազդները`
վերը նշված ֆորմատներոով
: Պատկերային
գովազդային վահանակները
տեղադրվում են
հետևյալ սկզբունքներով` - « HP » ԳՎՑ-ի բոլոր
չափսերի վահանակների
համար տեղադրվում
է առանձին վահանակներ
, որոնք պետք է ունենան
այդ տողում նշված
վահանակի չափսերը
և առավելագույն
ծավալը , - վահանակներ
տեղադրել կարող
եք մեկ-մեկ կամ
բոլորը միասին
, - վահանակների
փոխումը կատարվում
է նույն տողում`
ուղղակի նոր վահանակը
տեղադրելով , - վահանակի
հեռացումը կատարվում
է այդ տողի - տեղադրված
վահանակը կարող
եք դիտել - վահանակի
ցուցադրումը
ուղղակի կախված
է դրա ներկայությունից
, եթե ցանկանում
եք ինչ-որ տեսակի
վահանակ չցուցադրել
( օրինակ շատ թանկ
արժենալու դեպքում
) ուղղակի մի տեղադրեք
այն : - վահանակի
1 ցուցադրման և
այդ վահանակից
Ձեր կայք 1 այցելության
միավորների ծախսը
կախված է ցուցադրման
ռեժիմից և վահանակի
չափսերից , որոնք
նշված են յուրաքանչյուր
վահանակի համար`
համապատասխան
տողում և սյան
մեջ : [ Ծախսերի
տվյալներ ] Այս էջում
մանրամասն կներկայացվեն
Ձեր բոլոր ծախսերի
հաշվետվությունը`
աղյուսակային
և գրաֆիկական
տեսքով` ընթացիկ
օրվա , ընթացիկ
ամսվա կտրվածքով
և ընդհանուր արխիվային
տեսքով `
[ Եկամուտի
տվյալներ ] Այս
էջում մանրամասն
կներկայացվեն
Ձեր բոլոր եկամուտների
հաշվետվությունը`
աղյուսակային
և գրաֆիկական
տեսքով` ընթացիկ
օրվա , ընթացիկ
ամսվա կտրվածքով
և ընդհանուր արխիվային
տեսքով `
[ « Hanguyc Search » վահանակներ ] Տեղեկանցնենք , որ « Hanguyc Points »գովազդային վահանակնների ցանցը HP բաժանորդներին տրամադրում է նաև « Hanguyc Search » որոնման համակարգի գործող վահանակներ , որոնք նույնպես ծառայում են որպես HP եկամուտի աղբյուր , այս վահանակների միջոցով կատարված 1 որոնումը գնահատվում է ամեն նոր IP - ի համար 50 [ HP ]
, իսկ կրկնվող IP - ների համար գործում է հատուկ մշակված ալգորիթմ և եկամուտը հաշվարկվում է միջինը 10 [ HP ] արժեքով : Այս
էջում Դուք կկարողանաք
ձեռք բերել « Hanguyc Search » վահանակներ`
սեղմելով [ Ձեռք բերել « Hanguyc
Search » վահանակ ] հղումը
, որը կբացի վահանակների
ցանքը ստորև բերված
տեսքով `
այստեղ կայքը
և վահանակը ընտրելուց
հետո սեղմում
եք [ Ստանալ ] կոճակը
, որից
հետո Ձեզ կտրվի
այդ վահանակի
HTML կոդը : Այն , վերը
նշված կանոններին
համաձայն , տեղադրում
եք վահանակը ստանալու
ընթացքում Ձեր
նշած կայքի էջերում
: Այս
էջում է նաև գտնվում
Ձեր ստացած
բոլոր « Hanguyc
Search » վահանակների
ցուցակը
, որի միջոցով կարող
եք դիտել վահանակների
տվյալները և ջնջել
վահանակը : Տեղեկացնենք
, որ յուրաքանչյուր
գրանցած կայքի
համար Դուք կարող
եք ստանալ միայն
մեկ « Hanguyc
Search » վահանակ
: Այս վահանակները
փոխելու համար
անհրաժեշտ է դրանք
ջնջել և ստանալ
նորը , որի դեպքում
նախորդ վահանակի
ձեռք բերած միավորները
չեն կորչում , ինչպես
բոլոր մյուս վահանակների
դեպքում : [ « Hanguyc Rating » վահանակներ ] Հարգելի HP բաժանորդներ , հավանաբար Դուք տեղյակ եք « Hanguyc Search » հայկական առաջին ինքնուրույն որոնման համակարգի կողմից կատարվող կայքերի վարկանիշավորումը , որը իրականացվում է www.HSearch.am - ում կատարվող փնտրումների հիման վրա , այսինքն « Հանգույց Վարկանիշ » կամ « Hanguyc Rating » վարկանիշը ցույց է տալիս կայքում պարունակվող ինֆորմացիայի պահանջարկը ինտերնետից օգտվողների կողմից համապատասխանեցված կայքի ծավալի հետ , գնահատելով ինտերնետային շուկայի առաջարկ-պահանջարկ իրավիճկը : [ Ձեռք բերել « Hanguyc
Rating » վահանակ ] հղումը
, որը կբացի վահանակների
ցանքը ստերև բերված
տեսքով `
այստեղ կայքը
և վահանակը ընտրելուց
հետո սեղմում
եք [ Ստանալ ] կոճակը
, որից
հետո Ձեզ կտրվի
այդ վահանակի
HTML կոդը : Այն վերը
նշված կանոններին
համաձայն տեղադրում
եք վահանակը ստանալու
ընթացքում Ձեր
նշած կայքի էջերում
: Այս
էջում է նաև գտնվում
Ձեր ստացած
բոլոր « Hanguyc
Rating » վահանակների ցուցակը
, որի միջոցով կարող
եք դիտել վահանակների
տվյալները , փոխել
վահանակը և ջնջել այն
: Տեղեկացնենք
որ յուրաքանչյուր
գրանցած կայքի
համար Դուք կարող
եք ստանալ միայն
մեկ « Hanguyc Rating » վահանակ
: [ Կապ
ադմինիստրացիա
] Հարգելի HP բաժանորդներ , եթե որևե խնդիր է առաջացել համակարգից օգտվելու ընթացքում կամ ինչ-որ բան անհասկանալի է մնացել նույնիսկ նախագծի ուղեցույցը կարդալուց հետո , հոգ չի , այստեղ դուք կարող եք հղել Ձեզ հուզող բոլոր հարցերը « HP » ադմիննիստրացիա , մենք սիրով շատ կարճ ժամանակում կպատասխանենք այդ հարցերին , պատասխան նամակը Դուք կստանաք
[ Գլխավոր էջի ] Ադմինիստրացիա բաժնում
:
Նամակ
ուղարկելու համար
լրացնում եք նամակի
վերնագիրը , գրում
նամակը և սեղմում
[ Ուղարկել ] կոճակը
: 2005 - 2008 ©
HSearch.am Team by Hanguyc.am |