55340 Հարկային Ծառայություն
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԾ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
ՖՈՏՈԱՐԽԻՎ
ՀԾ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ
.
ՆԱԽԱԳԾԵՐ
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
տպել
ՆԱԽԱԳԾԵՐ

 
նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի  70-րդ հոդվածի 5-րդ մաuով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասինե N484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
 1) որոշման 1-ին կետի «աե ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասինե բառերով.
 2) որոշման 2-րդ կետում «ծավալներիե բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափիե բառերով.
 3) որոշման հավելվածով սահմանված ձևի վերնագրում «ծավալներիե բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափիե բառերով և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-10 կետերով`
«    7.   Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված գազի ծավալի (տող 6X20), դրամ  
      8.   Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի (տող 5.1X87.5%X20), դրամ  
   9. «Հաստատագրված վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափ  
      10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսական չափը, դրամ
(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում նշված մեծություններից առավելագույնը)  ե:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասինե N299 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել «գե ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`
«գ) «ՀայՌուսգազարդե փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է տեղեկություններ` յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին: Տեղեկությունները ներկայացվում են ըստ յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի)` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` համաձայն N4 հավելվածի: Մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները ներկայացվում են թղթային և էլեկտրոնային տարբերակով:ե,
2) որոշումը լրացնել  N4 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

 
նախագիծ
 
Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասինե N1005-Ն որոշման 18 կետի 4-րդ ենթակետը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 7 օգոստոսի 2008 թվականի N941-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրիե 44-րդ միջոցառման,
 
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ` 
  1. Հաստատել «Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգըե համաձայն հավելվածի:
  2. Տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ն.Մանուչարյանին` ապահովել հանրության տեղեկացումը «Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգիե վերաբերյալ` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքի եւ զանգվածային լրատվության միջոցներով
  3. Հարկային տեսչությունների պետերին` ապահովել տեսչություն այցելող հարկ վճարողների տեղեկացումը «Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգիե վերաբերյալ՝ տեսչության տարածքում տեսանելի վայրում տեղադրված ցուցափեղքերի միջոցով:
 
                                             ՆԱԽԱԳԱՀ`                                     Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
 
 

նախագիծ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 71 հոդվածը`
 
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ
  
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասինե հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության  հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասինե N 105/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
 
 
 Հայաստանի Հանրապետության
 կառավարությանն առընթեր
 պետական եկամուտների կոմիտեի նախագահ`
                   
                                                                      Գ. Խաչատրյան
 
 
 
 

 
նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 20-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «(այդ թվում` միջին) բառերից հետո լրացնել «, իսկ այն հարկ վճարողները, որոնք «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն համարվում են խոշոր հարկ վճարողներ (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունների)` իրենց կողմից սպառված էլեկտրաէներ իայի, գազի,  ջրի ֆիզիկական ծավալների և գներիե բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը «հսկիչ գնումներիե բառերից հետո լրացնել , «ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկություններիե բառերով:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

 
 
 
նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2002  ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով  «Հարկերի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ  է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասինե N 299 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը «շրջանառությանե բառից հետո լրացնել , «սպառված էլեկտրաէներգիայի, գազի և ջրիե բառերով.
2) 1-ին կետի «աե ենթակետում «ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին)ե բառերը փոխարինել «ու իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր հարկ վճարող համարվող կազմակերպությունների (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունների) կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ֆիզիկական ծավալների ու գների” բառերով.
3) որոշման 1-ին կետի «աե ենթակետով հաստատված կարգի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ հետևյալ խմբագրությամբ.
«Հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և փաստացի շրջանառության ֆիզիկական ծավալների ու իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր հարկ վճարող համարվող կազմակերպությունների (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունների) կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելուե.
բ. 1-ին կետում «ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին)ե բառերը փոխարինել «ու իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր հարկ վճարող համարվող կազմակերպությունների (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունների) կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ֆիզիկական ծավալների ու գներիե բառերով.
գ. 2-րդ կետը «ներմուծող-իրացնողներիե բառերից հետո լրացնել « , ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր հարկ վճարող համարվող կազմակերպությունների (բացառությամբ` ֆինանսական կազմակերպություն-ների)ե բառերով.
դ. 4-րդ կետում  «ապրանքների վերաբերյալ հաշվետվությունե բառերից հետո լրացնել «ապրանքների, իսկ «Հաշվապահական հաշվառման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր հարկ վճարող համարվող կազմակերպությունները (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունների)` իրենց կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունե բառերով, իսկ «(հաշվետվության ձևը կցվում է)ե բառերը փոխարինել «(հաշվետվությունների ձևերը կցվում են)ե բառերով.
ե. 7-րդ կետը «եռամսյակը:ե բառից հետո լրացնել «, իսկ սպառված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսըե բառերով:
2. Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ Հաշվետվության Ձևը համարել Ձև1 և լրացնել հետևյալ բովանդակությամբ Ձև2`
 

նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հոդված 1. «Շահութահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 2007 թվականի, ՀՕ-155) 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դե ենթակետով`
«դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի չափով, որոնց մասով հաշվարկվել և վճարվել է եկամտահարկ` «Եկամտահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «աե ենթակետի համաձայն, եթե դրանց հանրագումարը չի գերազանցում ամuական 3.0 մլն. դրամը` միանվագ գործարքը 300,0 հազ. դրամը չգերազանցելու դեպքում: Սույն ենթակետով նշված սահմանափակումների գումարները ներառում են «Եկամտահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «աե ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի գումարները:ե:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից տասնօրյա ժամկետում և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 
 

 
նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գե ԵՆԹԱԿԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հոդված 1. «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (4 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 28.4-րդ հոդվածի և «Շահութահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 2007 թվականի, ՀՕ-155) 19-րդ հոդվածի 1-ին մասի «գե ենթակետի գործողությունը կասեցնել մինչև 2012 թվականի հունվարի 1-ը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից տասնօրյա ժամկետում և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 

նախագիծ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
 
«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մաuի և «Եկամտահարկի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 31-րդ հոդվածի 1-ին մաuի համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասինե N 1038 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «հաշվարկըե բառը փոխարինել «հաշվարկի ձևըե բառերով.
2) հավելված N2-ով հաստատված «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի ձևիե`
ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]ե թիվը փոխարինել «[43]ե թվով,
բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)” բառերը,
գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող[52]x25000)ե բառերը փոխարինել «(տող[52]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)ե բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`
«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածիե.
4) որոշումը լրացնել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի ձևը սահմանող N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Աույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող տասներորդ օրը:
 
 հավելված

 

 
 

նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
 
ՀՐԱՄԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
     
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասինե ՀՀ օրենքի 111-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալակական ապահովության վճարների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի 6.2-րդ կետը`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասինե N 16-Ն հրամանով հաստատված հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ`
«2.1. Եզրակացություն հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի առկայության և դրա հաշվին հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարելու մաuին (Ձև N 2.1),ե:
2. Հրամանի հավելվածը Ձև N 2-ից հետո լրացնել Ձև N 2.1-ով` համաձայն հավելվածի:
3. Հրամանի հավելվածի 4-րդ կետում և Ձև N 4-ի վերնագրում «և N2ե բառերը փոխարինել «, N2 և N2.1ե բառերով:

 
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահ`
                                                                                                          Գ. Խաչատրյան
 
 

Ցանկ
հասարակական քննարկումների նպատակով ներկայացված նախագծերի
 

Հ/Հ

Նորմատիվ ակտի նախագծի համար

Նորմատիվ ակտի նախագծի անվանումը

Կարծիք ներկայացնելու համար բաց է սկսած

Կարծիք ներկայացնելու վերջնաժամկետ

Նախագծի համար պատասխանատուի կոնտակտային տվյալներ

01

“Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ

13.03.2009

26.03.2009

Sevak_Voskanyan@taxservice.am

02

“Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ

/374-10/ 594 760

03

Հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանումների տրամադրման նոր մեխանիզմների սահմանման հայեցակարգի նախագիծ

13.03.2009

26.03.2009

Mari_Hakobyan@taxservice.am

04

“Հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանումների տրամադրման նոր մեխանիզմների սահմանման հայեցակարգի մասին” ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքի նախագիծ

05

“Հարկային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ

/374-10/ 594 760

06

Հարկային միջնորդների ինստիտուտի ձևավորման հայեցակարգի նախագիծ

13.03.2009

26.03.2009

Ani_Mkhitaryan@taxservice.am

07

Հարկային միջնորդների ինստիտուտի ձևավորման հետ կապված գծապատկերի նախագիծ

08

Հարկային միջնորդների ինստիտուտի ձևավորման հայեցակարգի մասին ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքի նախագիծ

/374-10/ 594 653

09

Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի վերաբերյալ հայեցակարգի նախագիծ

13.03.2009

26.03.2009

Ani_Melqonyan@taxservice.am

10

“Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ

/374-10/ 594 758

11

“Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ

 
 

 
 
նախագիծ
 
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն «Արտոնագրային վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 7-րդ հոդվածի 5-րդ մասի
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Արտոնագրային վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձանց կողմից տվյալ տարում արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին ներկայացվող դիմում-հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Արտոնագրային վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` արտոնագրային վճար վճարողների պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ`
                                                                                  Գ. Խաչատրյան
 

նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասինե N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետը լրացնել «ժաե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժա) հովանավորչական ծախսեր են համարվում այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ ներդրումները` հովանավորվողի կողմից հովանավորի կամ նրա ապրանքների (արտադրանքի, ծառայությունների) կամ գործունեության մասին տեղեկատվության հրապարակման պայմանով (հովանավորի և հովանավորվողի միջև հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով)ե.
2) 3-րդ կետը լրացնել «ժգե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժգ) հովանավորչական ծախuերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոuը չգերազանցող գումարի չափովե:
 
 

նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասինե N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1. Որոշման 2-րդ կետը լրացնել «ժաե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժաե) հովանավորչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին կամ նրա օգտին կատարված վճարումները` հովանավորի կամ նրա ապրանքների (արտադրանքի, ծառայությունների) կամ գործունեության մասին տեղեկատվության հրապարակման պայմանով (հովանավորի և հովանավորվողի միջև հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով)ե.
2. Որոշման 3-րդ կետը լրացնել «ժգե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժգե) հովանավորչական ծախuերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոuը չգերազանցող գումարի չափովե:
 
 

 
նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասինե N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետը լրացնել «ժաե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժա) հովանավորչական ծախսեր են համարվում այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ ներդրումները` հովանավորվողի կողմից հովանավորի կամ նրա ապրանքների (արտադրանքի, ծառայությունների) կամ գործունեության մասին տեղեկատվության հրապարակման պայմանով (հովանավորի և հովանավորվողի միջև հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով)ե.
2) 3-րդ կետը լրացնել «ժգե ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«ժգ) հովանավորչական ծախuերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող գումարի չափովե:

 
նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարություն
 ՈՐՈՇՈՒՄ
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 549-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ uահմանելու մաuինե N 549-Ն որոշումը լրացնել «դե կետով հետևյալ բովանդակությամբ`
«դե) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հաuույթը նվազեցվում է նախորդ ամuվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատաuխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ` դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների /բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն/) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մաuհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մաuհանումների գումարը չի կարող գերազանցել հաuույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոuը:ե:
 
 
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 549-ն որոշման մեջ լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
 
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 16.02.2009թ. «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասինե N 99-Ա որոշման N3 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի` «Շահութահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՕ-248-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Որոշման նախագծի նպատակն է ապահովել միջազգային բերռափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտ կազմակերպությունների համար նվազագույն շահութահարկի իրատեսական մակարդակը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Մինչև 2009թ. հունվարի 1-ը «Շահութահակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ռեզիդենտների համար որևէ առանձնահատկություններ սահմանված չէին և վերջիններս նվազագույն շահութահարկը հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով: Միջազգային բեռնափոխադրումների (բեռնառաքման) փաստացի իրականացման ժամանակ ծախսերի զգալի մասը կազմում էին օտարերկրյա բեռնափոխադրողների կողմից միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ռեզիդենտներին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված բեռնափոխադրման ծառայությունների արժեքը: Իսկ միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտների մոտ նվազագույն շահութահարկը հաշվարկվում էր իրենց կողմից հաճախորդներին մատուցված բեռնափոխադրման ծառայությունների ամբողջ արժեքից ելնելով, որը այդ կազմակերպությունները չէին կարող ապահովել:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է, հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտների նվազագույն շահութահարկը հաշվարկել մատուցված բեռնափոխադրման (բեռնառաքման) ծառայությունների արժեքի և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար օտարերկրյա բերնափոխադրողների կողմից մատուցված բեռնափոխադրման (բեռնառաքման) ծառայությունների արժեքի տարբերությունից ելնելով:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտ կազմակերպությունների համար նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի որոշման հետ կապված հարցերի կանոնակարգումն է:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.  Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ապահովվելու է միջազգային բերռափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտ կազմակերպությունների համար նվազագույն շահութահարկի մակարդակը համապատասխանելու է իրականությանը:
 
 
 
.
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
.
             
Ե Ե Չ Հ ՈՒ Շ Կ
             
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
             
ՀՀ հարկային մարմինը ստեղծվել է 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախարարների Խորհրդի թիվ 583 որոշմամբ: ՀՀ նախագահի 2008թ.-ի օգոստոսի 20-ի հրամանագրով ՀՀ ԿԱ առընթեր հարկային պետական ծառայությունը կրկին միավորվեց ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեին` վերակազմակեպվելով ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի:
 
.
Copyright © 2009
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Կայքի նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը www.taxservice.am կայքին պարտադիր է: Արգելվում է տեղադրված լուսանկարների նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե
Երևան 375015, Մ. Խորենացի 7
հեռ` (+ 374 1) 59 46 60, 59 46 19
էլ. փոստ` info@petekamutner.am
Կայքի Պատրաստումը`
"Քաղաք Ստուդիա"